«National Geographic»-ի նոր համարի շապիկին 9-ամյա տրանսգենդեր երեխան է
9-ամյա տղա Այվերի Ջեքսոնը, ով իրեն աղջիկ է զգում, դարձել է ամերիկյան «National Geographic» ամսագրի հատուկ համարի գլխավոր հերոսը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Երեխան ողջ Ամերիկայով հայտնիություն է ձեռք բերել շնորհիվ «YouTube»-ում հրապարակված տեսանյութերի շարքի: Տեսահոլովակներում Այվերին պատմում է իր «ես»-ը գտնելու փնտրտուքների և ժամանակակից հանրության մեջ ինքնության խնդիրների մասին:
«National Geographic»-ի խմբագիր Սյուզան Հոլդբերգը հաղորդել է, որ շապիկի հրապարակումից հետո ամսագրի ընթերցողները երկու խմբի են բաժանվել: «Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց մեկնաբանություններն են թողել Այվերիի լուսանկարի տակ: Որոշ մարդիկ հպարտություն են զգում, իսկ մյուսները պարզապես զայրույթի մեջ են»: