Ե՞րբ տեղի կունենա Պուտին-Թրամփ հանդիպումը
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն 2017 թվականին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Արդեն պայմանավորվել ենք բարձր մակարդակով, և Կրեմլը դա հասցրել է համաշխարհային հանրությանը, որ մենք բաց ենք և պատրաստ Թրամփի հետ հանդիպմանը, հենց դրան պատրաստ լինեն մեր գործընկերները, մենք ոչ մի արհեստական բան չենք ձևացնում: Մենք հասկանում ենք, որ քարտուղարությունը պետք է ստանձնի իր աթոռը, գրասենյակ պետք է ձևավորվի, պետք է երդման արարողություն տեղի ունենա: Սակայն եթե թույլ կտաք, 2017 թվականին այդ հանդիպումը, իմ կարծիքով, տեղի կունենա»,- հայտնել է Ռյաբկովը «Международная жизнь»-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ Ռուսաստանը Թրամփի հետ «լավ փոխըմբռնման» հույս ունի: