Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Պերմյակովի գործով դատավճիռը
Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 19-ին անփոփոխ է թողել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը։
Վերաքննիչ դատարան 2 բողոք էին ներկայացրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։ Բողոքներից մեկով իրավահաջորդի ներկայացուցիչները նշել էին, որ ընտանիքի սպանությունը չի բացահայտվել և կասկածներ ունեին, որ Պերմյակովը մենակ չի գործել։ Իսկ մյուս բողոքով պահանջում էին բեկանել 1-ին ատյանի դատարանի այն որոշումը, որով մերժվել էր ՌԴ-ից ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը՝ մոտ 450 հազար եվրոյի չափով։
Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամներին։