Ռուսաստանում տաքսու վարորդը սպանել է ուղևորուհուն
Ռուսաստանում տաքսու վարորդին կասկածում են ուղևորուհու սպանության մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ սպանվածն ու իր ընկերուհին Ռժև քաղաքի ժամանցային կենտրոններից մեկում հանգստանալիս են եղել: Գիշերվա ժամը 3-ին կինը տաքսի է կանչել, որպեսզի տուն գնա: Ճանապարհին տաքսու վարորդը անձնական հակակրանքի պատճառով 5 անգամ հարվածել է ուղևորուհու գլխին: Կինը մահացել է: Վարորդը, որպեսզի խուսափի հանցագործության պատասխանատվությունից, դուրս է շպրտել սպանվածի մարմինն ու փախուստի դիմել:
33-ամյա կնոջ մամինը հայտնաբերել են Ստեպակինո Ռժևսկու շրջանի գյուղերից մեկի ավտոճանապարհին դեկտեմբերի 17-ին: Կասկածյալը ձերբակալվել է: