Մաքքեյնը հայտնել է Օբամայի օրոք ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կորստի մասին
ԱՄՆ Հանրապետական կուսակցության Արիզոնա նահանգի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտնել է, որ վերջին իրադարձությունները վկայում են աշխարհում ԱՄՆ-ի առաջնորդության կորստի մասին: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Դա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգի, որը համաշխարհային պատմության մեջ ամենախաղաղ փուլերից մեկն է եղել, հնարավոր խափանման նշան է»,- հայտնել է սենատորը:
Միևնույն ժամանակ հանրապետականը պարզաբանել է, որ այդ իրադարձությունների ներքո նկատի ունի սիրիական Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ իրականացած հաքերային հարձակումները, ինչպես նաև Հարավչինական ծովում ամերիկյան չկառավարվող ջրային սարքի զավթումը:
Մաքքեյնն ընդգծել է, որ այս ամենի պատճառը Ամերիկայի առաջնորդության ամբողջական ձախողումն է: