Քիսինջերը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն նույնպես հաքերային հարձակումներ գործում է
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը մեկնաբանել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև «հաքերային սկանդալը»: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ես չեմ կասկածում, որ ռուսները կիբերհարձակումներ գործում են: Եվ ես հուսով եմ, որ մենք իրականացնում ենք հարձակումներ այնտեղ»,- հայտնել է Քիսինջերը:
Քաղաքական գործիչը նշել է, որ «հնարավոր է, որ յուրաքանչյուր հետախուզական ծառայություն հաքերային հարձակումներ գործում են ուրիշ երկրների տարածքներում»:
Քիսինջերը նույնպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի գլխավոր հերոսի հետ: