Կրկեսում ընձառյուծի հարձակումից կին է հոսպիտալացվել
Ռուսաստանի Բոգոտոլ քաղաքում կրկեսային ներկայացման ժամանակ ընձառյուծը հարձակվել է հանդիսատեսի վրա: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին: Գիշատիչը բեմ է դուրս եկել ագրեսիվ վիճակում և հրաժարվել է հնազանդվել վարժեցնողին: Այդ պատճառով ընդմիջում է հայտարարվել, բայց այն ընթացքում, երբ հանդիսատեսները սպասում էին շոուի շարունակմանը, ընձառյուծը, պոկելով ամրակալը, հարձակվում է հանդիսատեսների վրա:
Հարձակման հետևանքով մի կին հոսպիտալացվել է: «Իմ ընկերուհին իր մարմնով գազազած ընձառյուծից պաշտպանում էր որդուս: Շատ է տուժել, վիրահատման բաժանմունքում է հիմա»,- պատմել է հոսպիտալացված կնոջ ընկերուհին:
Նաև նշվում է, որ ընձառյուծի հարձակումից տուժել են նաև կրկեսի 3 աշխատակից: