Սիլվեսթեր Ստալոնեն հրաժարվել է արվեստների հիմնադրամը ղեկավարելու Թրամփի առաջարկից
Ամերիկացի դերասան Սիլվեսթեր Ստալոնեն հայտնել է, որ չի ղեկավարի ԱՄՆ-ի Հումանիտար գիտությունների և արվեստների ազգային հիմնադրամը: Դրա փոխարեն նա նախընտրում է վետերանների հետ աշխատել: Այս մասին գրում է Variety-ն:
Ստալոնեն նշել է, որ նա ավելի մեծ օգուտ կբերի քաղաքացիների ուշադրությունը սևեռելով վետերանների խնդիրների վրա, քանի որ վերջիններս արժանի են ավելի լավ վարձատրվող աշխատանքի, հարմարավետ բնակարանի և ֆինանսական աջակցության:
Դեկտեմբերի 16-ին The Daily Mail-ը հայտնել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ի Հումանիտար գիտությունների և արվեստների ազգային հիմնադրամի ղեկավար նշանակել դերասան Սիլվեսթեր Ստալոնեին: Ինչպես նշել էր պարբերականը՝ նախագահը դերասանի թեկնածությունն ավելի համապատասխան էր համարել: