Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է. Գաբրիել Գարսիա Մարկես
Ոչ ես հարուստ չեմ,- ասաց նա,- ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չէ…
Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
Ծերությունը անպարկեշտ վիճակ է, որը պետք է կանխել ժամանակին:
Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ. Ես խոստանում եմ լռել:
Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:
Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առաջ դրանք չհանեմ:
Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ:
Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:
Ծերության առաջին նախանշանը մարդու' իր հորը նմանվել սկսելն է:
Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը: