Յակուտիայում զինվորականներ տեղափոխող օդանավ է կործանվել. կան վիրավորներ
ՌԴ կազմում գտվող Սախայի Հանրապետության տարածքում (Յակուտիա) Իլ-18 օդանավ է կործանվել: Այս մասին գրում է Tass.ru-ն: Նշվում է, որ դրանում եղել է 32 ուղևոր և 7 հոգուց բաղկացած անձնակազմը: Ուղևորները եղել են զինվորականներ: Աղետից փրկվել է ընդամենը 6 մարդ:
«Դեկտեմբերի 19-ին Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանից դուրս եկած Իլ-18 ինքնաթիռը կործանվել է Տիկսի բնակավայրից 27 կմ հեռավորության վրա»,- հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
ՌԴ ՊՆ-ի ունեցած տվյալներով՝ 16 մարդ մարմնական ծանր վնասվածքներ է ստացել: Այս պահի դրությամբ` բոլոր տուժածները գտնվում են Տիկսի բնակավայրի բուժհաստատություններ: