Ինչո՞ւ Օբաման Ռուսաստանն անվանեց «թույլ երկիր»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը «թույլ երկիր է, որը զբաղվում է նավթի ու գաղի առևտրով», զայրույթի արտահայտում է: Այսպես է կարծում ֆրանսիացի քաղաքագետ Ժակ Սապիրը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ակնհայտ է, որ դա ամերիկացի նախագահի վրդովմունքն է: Օբաման ասել է, որ Ռուսաստանն ավելի թույլ է, քան ԱՄՆ-ն, սակայն Վլադիմիր Պուտինը ևս նույն բանն է ասում»,- կարծում է Սապիրը: Վերլուծաբանի կարծիքով՝ Օբամայի կոպիտ հռետորաբանությունը չի համապատասխանում իրականությանը:
«Պետք է հիշել, որ Ռուսաստանն աշխարհի ամենամեծ պետությունն է, որն ունի բոլոր ռեսուրսները, որը չունի ոչ մի երկիր»,- նշել է նա: