Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Բացի այդ, Պուտինը և Էրդողանը քննարկել են նաև սիրիական քաղաքների բնակիչներին հումանիտար օգնություն ցույց տալու հարցով ջանքերն ակտիվացնելու հարցը, ինչպես նաև ընդգծել են Սիրիայում քաղաքական որոշման հասնելու անհրաժեշտության մասին:
Նաև կողմերը քննարկել են Ղազախստանում սիրիական ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների հանդիպման հնարավորությունը: