Ճապոնացիները դժգոհ են Պուտինի այցից
«Kyodo» գործակալությունը հարցում է անցկացրել ճապոնացիների շրջանում, որը նվիրված է եղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններին: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը:
Պարզվել է, որ Ճապոնիայի քաղաքացիների 54,3 տոկոսը բացասաբար է վերաբերվում և գնահատում բանակցությունների ընթացքը:
ՌԴ նախագահի և Ճապոնիայի վարչապետի հանդիպումն ու բանակցությունները դրական է գնահատել Ճապոնիայի բնակչության ընդամենը 38.7 տոկոսը: