Քադիրովը հայտնել է Գրոզնիում հատուկ գործողության ավարտի մասին. սպանվել է 7 ավազակ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է Գրոզնիում հատուկ գործողության ավարտի մասին, որի ընթացքում 7 մարտիկ է սպանվել: Այս մասին նա գրել է Instagram-ում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Գրոզնիում հատուկ գործողությունն ավարտված է: Ոչնչացվել է 7 ավազակ, 4-ը բերման է ենթարկվել, երեքը գտնվում են հիվանդանցում հրազենային վնասվածքով»,- գրել է Չեչնիայի ղեկավարը:
Քադիրովը «մեծ ցավով» նշում է, որ որոշ ԶԼՄ-ներ դիտմամբ սրել են իրավիճակը և «տարածել կեղծ վկայություններ»:
«Ես մեկ անգամ ևս ասում եմ, որ ոչ ոք չի կարողանա կենդանի լքել Գրոզնին, եթե եկել է ձեռքին զենք բռնած»,- ընդգծել է Քադիրովը: