Թուրքիան Ստամբուլի գերմանական դպրոցին արգելել է նշել Սուրբ ծնունդը
Թուրքական իշխանությունները որոշել են Ստամբուլում գործող գերմանական բարձրակարգ գիմնազիայի աշակերտներին զրկել Սուրբ ծննդից: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հղում տալով «DPA» լրատվական գործակալությանը:
Լիցեյի աշակերտներին արգելված է քննարկել սուրբծննդյան թեման դասերի ժամանակ: Բացի այդ, աշակերտներն այժմ չեն կարող ելույթ ունենալ ավանդական համերգներին Ստամբուլում գերմանական հյուպատոսությունում, որին պատրաստվել են մի քանի ամիս:
«Լիսեսի» գիմնազիան, որտեղ աշխատում են տասնյակ մասնագետներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Թուրքիայի լավագույն դպրոցներից մեկն է: Այն ենթարկվում է Թուրքիայի կրթության նախարարությանը ֆորմալ կերպով: Այնտեղ հիմնականում թուրք աշակերտներ են սովորում: