ԱՄՆ-ում գրավատան գողության հետևանքով մարդիկ են մահացել
Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում գողության դեպքի հետևանքով մոտ 3 մարդ է մահացել։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «MS News Now» հեռուստաալիքին։
Դեպքը պատահել է շաբաթ օրը «Bill's Pawn Jewelry Coin/Stamp Exchange» գրավատանը։ Ոստիկանության տվյալներով՝ ենթադրվում է, որ զոհվածները եղել են 60, 70 և 81 տարեկան մարդիկ։ Ենթադրվում է նաև, որ զոհվածներից մեկը հենց գրավատան ղեկավարն է եղել։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ գողը ամենաքիչ մեկ անգամ կրակել է զոհերից յուրաքանչյուրին։ Անհետացել են մի քանի ապրանքներ։