Միացյալ Նահանգներում ավտոմեքենաների վաճառքի ավտոմատ է ստեղծվել
Ամերիկյան «Carvana» ինտերնետ-խանութը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում բացել է երկրորդ ավտոմատը։ Այս մասին գրում է Digital Trends-ը։
Նոր ավտոմատը ավելի մեծ է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում գտնվող իր ավագ «եղբորից» և ներկայացնում է 8 հարկանի բարձրությամբ ապակե կոնստրուկցիա։ Ավտոմատում կարող է տեղավորվել 30 ավտոմեքենա, որոնք գտնվում են չորս բաժանմունքներում։ Ավտոմատը կապված է ընկերության ինտերնետ կայքին։
Օգտվողը համացանցով գնում է ավտոմեքենան, հետո նրան հաղորդում են վայրը, որտեղից նա ստանում է կտրոնը, որն էլ հետո կգցի ավտոմատի մեջ։ Ինչպես նախուտեստների ավտոմատի, այնպես էլ այս դեպքում ավտոմեքենան կտեղափոխվի բաժանմունքից, որտեղից էլ գնորդը կվերցնի իր ապրանքը։
«Մարդիկ դրական են արտահայտվում Նեշվիլի մեր ավտոմատի մասին, որը ինչպես մենք էինք կարծում, նոր փորձ կբերի հավելյալ շուկաների համար։ Հյուսթոնը միակ վայրը դարձավ նոր ավտոմատի համար, և մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք հաճախորդներին առաջարկել վաճառքի այս ունիկալ և, հուսով ենք, հիշվող տարբերակը»,- նշում է «Carvana» ընկերության գործադիր տնօրեն Էրնի Գարսիան։