Օբաման նշել է ՌԴ-ի դեմ կիբեր զենք օգտագործելու պայմանները
ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման նշել է այն պայմանները, որոնց դեպքում նա կօգտագործի կիբեր զենք Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է The New York Times` հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց անունները չեն նշվում:
Կիբեր զենքի օգտագործման տարբերակները մշակել են ԱՄՆ տարբեր գործակալություններ, այդ թվում` Ազգային անվտանգության գործակալությունը և ԱՄՆ կիբեր հրամանատարությունը:
Օբաման եզրակացրել է, որ նման զենքի անարդյունավետ օգտագործումը ավելի վատ է, քան չօգտագործումը: Նա մտադիր է օգտագործել կիբեր զենքն այն դեպքում, երբ այդ հակամարտությունը հնարավոր կլինի դադարեցնել իր պայմանների համաձայն: