ՆԱՏՕ-ն չի ցանկանում ՌԴ-ի դեմ «սառը պատերազմ» մղել
Այս շաբաթ եվրոպական առաջնորդները վեց ամսով երկարաձգեցին տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յիենս Սթոլթեմբերգը սատարում է այն որոշումը, որ «Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկեն, որ միջազգային իրավունքի խախտումը և ռազմական ուժի միջոցով սահմանների փոփոխությունը մեծ գին ունեն»:
Սակայն երկուշաբթի օրը նախատեսվում է ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպում, որի ընթացքում կողմերը մտադիր են քննարկել Եվրոպայի անվտանգության հարցերը, այդ թվում` նաև Ուկրաինայի: Սթոլթեմբերգը ընդգծել է, որ դաշինքը չի ցանկանում նոր «սառը պատերազմ»: