ԱՄՆ-ում ոստիկանները սխալմամբ մանեկենի կյանք են «փրկել»
Նյու Յորք նահանգի ոստիկանության աշխատակիցները սառնամանիքից «փրկել» են մանեկենի` շփոթելով նրան սառած կնոջ հետ: Այս մասին հայտնում է BBC- ն:
Միջադեպը տեղի է ունեցել Հադսոն քաղաքում: Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մեքենայի կայանատեղիում ցրտից մահացած կին կա:
Ոստիկանության ծառայողները ժամանել են մեքենայի մոտ, կոտրել պատուհանը և գտել են աթոռին ամրագոտիով ամարցած մեկին: Մանեկենի դեմքին եղել է թթվածնային դիմակ, նա հագնված է եղել` նույնիսկ ունենալով ակնոց և կոշիկներ:
Ավելի ուշ, մանեկենի սեփականատերը պարզաբանել է, որ այն օգտագործել է առաջին օգնություն ցուցաբերելու դասընթացների ժամանակ: