Թրամփը չի ապրի Վաշինգթնի իր հյուրանոցում
Նախքան իր երդմնակալության արարողությունը Դոնալդ Թրամփը կապրի Սպիտակ տան հյուրերի համար նախատեսված կացարանում` «Blair House»-ում: Այս մասին հաղորդում է նորընտիր նախագահի անցումային թիմի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը:
«Tweet»-ի իր միկրոբլոգում նա հերքել է օգտատերերից մեկի այն տեղեկությունը, որ Թրամփը նախքան երդմնակալության արարողությունը պատրաստվում է մնալ Վաշինգտոնի «The Trump International Hotel» հյուրանոցում:
- Դա սխալ է: Ընտրված նախագահը կապրի «Blair House»-ում,- գրել է Միլլերը:
«Blair House»-ը բարձրաստիճան պաշտոնյաների և նախագահի հյուրերի համար նախատեսված չորս բնակավայրերից մեկն է: Այցելության համար նստավայրը փակ է: