Հռոմի պապն և Պուտինը քննարկել են քրիստոնյաների պաշտպանության հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ, որի ժամանակ քննարկվել է տարածաշրջանային կոնֆլիկտների ժամանակ քրիստոնեության պաշտպանության հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի պատոնական կայքում զետեղված հայտարարությանը:
«ՌԴ նախագահն ու Հռոմի պապը մտքեր են փոխանակել քրիստոնյաների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը տանող մի շարք ուղիներ»,-ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ռուս-վատիկանական մշակութային և հումանիտար ոլորտներին:
Ավելի վաղ ՌԴ նախագահը նաև շնորհավորել է Հռոմի պապին՝ ծննդյան կապակցությամբ: