Չինաստանն ԱՄՆ-ին սթափության կոչեր է արել
Չինաստանի ՊՆ-ն դեմ է արտահայտվել Հարավչինական ծովում ԱՄՆ-ի կողմից հետախուզական գործողություններին և տեղագրական աշխատանքներին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Յան Յունցզյունի հայտարարությանը:
«ԱՄՆ-ը շարունակական ժամանակ բազմիցս նավային տեղակայման ավիացիա է ուղարկում Չինաստանի տարածքային ջրեր հետախուզական աշխատանքի եւ տեղագրության համար: Չինաստանը վճռականապես դեմ է դրան և ԱՄՆ-ից պահանջում է վերջ դնել այդ գործողություններին»,- հայտարարել է նա:
Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը նաև հավելել է որ Չինաստանն ԱՄՆ-ին նաև խորհուրդ է տվել սթափ լինեն և պատասխանատվություն ստանձնել, եթե որևէ բան այնպես չընթանա: