Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Դոմոդեդովո»-ում՝ օդաչուի մահանալու պատճառով
Գերմանական անձնական ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ «Դոմոդեդովո» օդանավակայան, քանի որ օդաչուն կորցրել է գիտակցությունը: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ օդաչուն թռիչքի ժամանակ հանկարծակի վատ է իրեն զգացել և կորցրել գիտակցությունը, ինչից հետո, որոշում է կայացվել վայրէջք կատարել:
Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, սակայն, վերջիններիս չի հաջողվել փրկել օդաչուի կյանքը:
Նշվում է, որ ինքնաթիռը բիզնես դասի ինքնաթիռ է եղել: