Սերգեյ Շոյգուն սիրիացի և իրանցի գործընկերների հետ քննարկել է Հալեպում տիրող իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարներ Ֆահիդ Ջասեմ Ալ Ֆրեջեմի և Հոսեյն Դեհղանի, ինչպես նաև Թուրքիայի հետախուզության պետ Հաքան Ֆիդանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Հալեպում տիրող իրավիճակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Բանակցությունների ժամանակ կարծիքներ են փոխանակվել Հալեպում տիրող իրավիճակի մասին: Քննարկվել են ռազմական և հումանիտար իրադրության կարգավորման հարցերն ու մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պայմանների կատարումը»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ