ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմ անխուսափելի է դառնում
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կարող է առևտրային պատերազմներ սադրել երկրների միջև: Նման տեսակետ է հայտնել Չինաստանի ֆինանսների փոխնախարար Չժու Գուանյաօն: Այս մասին գրում է Tacc-ը:
Չինաստանի ֆինանսների փոխնախարարը մասնավորապես ասել է.
«Եթե առևտրային պատերազմներ սկսվեն, ապա Չինաստանը պատասխան քայլերի կդիմի, որոնց հետևանքով ԱՄՆ-ում աշխատատեղերը կկրճատվեն: Սակայն մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա, չէ՞ որ դա երկու կողմերին էլ վնաս կհասցնի»:
Նրա խոսքով՝ առևտրային պատերազմների տևողությունը մեկ տարին չի գերազանցի։: