Սանկտ Պետերբուրգում վանդակից էգ վագր է փախել
Սանկտ Պետերբուրգում կենդանաբանական այգու ներկայացուցիչը հայտնել է, որ Գերդա անունով 15-ամյա էգ վագրը փախել է իր վանդակից: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ գիշատիչ կենդանին փախել է առավոտյան ժամը 9:15-ի սահմաններում: Այգու աշխատակիցներին վագրին գտնելու համար անհրաժեշտ է եղել մեկ ժամ: Այդ ընթացքում կենդանաբանական այգին փակ է եղել այցելուների համար:
«Գերդային տրանկվիլիզատրով քնեցրել են: Նա այժմ վանդակում է»,- նշել է կենդանաբանական այգու աշխատակցուհին: