Քեյթ Ուինսլեթը սպասում է երրորդ երեխայի ծնվելուն
37-ամյա հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը սպասում է իր երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:
«Տիտանիկ» ֆիլմի հերոսուհին և իր միլիոնատեր ամուսինը ամուսնացել են անցած տարվա դեկտեմբերին, և շուտով նրանց ընտանիքում լույս աշխարհ կգա առաջին ընդհանուր զավակը:
Քեյթի ավագ դուստրը՝ Միան ռեժիսոր Ջիմ Տրիպլտոնի հետ ամուսնությունից է ծնվել, իսկ 9-ամյա Ջոն՝ կրկին ռեժիսոր` Սեմ Մենդեսի հետ ամուսնությունից:
Ինչպես երևում է դերասանուհին դեռ կանգ չի առնում երեխաներ ունենալու հարցում, քանի որ իր երկու երեխաների ծնվելուց հետո նա խոստովանել է, որ երազում է ոչ թե մեկ, այլ մի քանի երեխաներ ունենալ: