Կայսերիի ահաբեկչությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն է իրականացրել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչության մեջ մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը: Այս մասին գրում է Reuters-ը:
«Անջատողական ահաբեկչական գործունեությունը պատասխանատու է սրա համար: Այն օգտագործում է բոլոր հնարավորությունները: Այս գործողությունը անկախ չէ Սիրիայի և Իրաքի դեպքերից: Թուրքիան մի քանի ահաբեկչական խմբավորումների կողմից գտնվում է ընդհանուր հարվածի տակ»,- նշել է Էրդողանը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ քաղաքում գործողությունը իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: