ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի հարցով
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հալեպում տիրող իրավիճակը և Մոսկվայում Սիրիայի հարցով եռակողմ հանդիպման նախապատրաստման խնդիրները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին:
«Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել մեր նախարարի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև: Նախարարները քննարկել են Հալեպում տիրող իրավիճակը, բնակիչների տեղահանումը քաղաքից, ինչպես նաև դեկտեմբերի 27-ին Սիրիայի հարցով Մոսկվայում նախատեսվող եռակողմ (Ռուսաստան, Իրան և Սիրիա) հանդիպման մանրամասները», - ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Նշվում է, որ Լավրովը իր ցավակցությունն է հայտնել Չավուշօղլուին Կայսերիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: