Օբաման Ռուսաստանը թույլ երկիր է անվանել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանը թույլ երկիր է անվանել: Նման հայտարարություն նախագահն արել է ընթացիկ տարվա վերջին մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Օբամայի կարծիքով՝ Ռուսաստանն ավելի «փոքր» և «թույլ» երկիր է, քան Միացյալ Նահանգները, իսկ նրա տնտեսությունը բացի «նավթից, գազից և զենքից» «չի արտադրում ոչինչ», որ կցանկանային գնել մյուս երկրները:
Խոսելով Վաշինգտոնի և Մոսկվայի փոխհարաբերությունների մասին՝ Օբաման նշել է, որ դրանք ավելի են վատացել:
«Մենք այժմ ահռելի քանակությամբ պատժամիջոցներ ունենք Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի և մեր փոխհարաբերությունները, ցավոք, վատացել են վերջին տարիներին»,- ասել է Օբաման: