ԱՄՆ առաջին տիկնոջ գործառույթները կկատարի Թրամփի դուստրը` Իվանկան
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը նախատեսվում է 2017 թվականի հունվարին: Այնուհետև գործարարը տեղափոխվելու է Սպիտակ տան և անցնելու է իր նախագահական պարտականությունների կատարմանը:
Ինչպես հայտնի է` Դոնալդ Թրամփի կինը` Մելանյան, հրաժարվել է փոխել Նյու Յորքը Վաշինգտոնի հետ` պնդելով, որ չի ուզում` իրենց որդին փոխի ուսումնական հաստատությունը դպրոցական տարվա կեսին:
Բայց Մելանյա ասել է, որ առաջին տիկնոջ բոլոր գործառույթները նա պատրաստ է կատարել նույնիսկ հեռավորության վրա:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ որոշ պարտականություններ, որոնք պետք է կառտարի Մելանյան, հնարավոր է ծանրանան Թրամփի դստեր` Իվանկայի ուսերին: 35-ամյա Իվանկան նախկինում հայտարարել էր, որ պատրաստվում է թողնել «Trump Organization»-ի աշխատանքը` հորն օգնելու համար:
«Իվանկան հրաշալի հասկանում է կանանց և երեխաներին վերաբերող հարցերը: Ոչ ոք չի կարողանա նրանից ավելի լավ է աշխատել այդ ուղղությամբ»,- ավելի վաղ ասել էր Թրամփը: