Կոպերատիվ ընդդիմադիրներին, համապատասխան հաստատության հաճախորդներին մեկնաբանելը պատվիցս ցածր եմ համարում
«ԲՀԿ-ն միշտ եղել է իշխանություն, և ես չեմ հավատում, որ այդ կուսակցությունում պառակտումներ կան, քանի որ ԲՀԿ-ի առաջին դեմքի դեմ ոչ ոք դուրս չի գա. բոլոր ԲՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանի գումարների համար են մնում ԲՀԿ-ում, և երբ գումարները վերջանան, բոլորը ցիրուցան կլինեն և այնտեղ ոչ մեկը չի մնա»:
Այսօրվա ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանը:
Ինչի վերաբերյալ Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ.
«Ես բազմիցս պատասխանել եմ, որ կոպերատիվ ընդդիմադիրների, համապատասխան հաստատության հաճախորդների, որոնց կարկառուն ներկայացուցիչներից մեկն է բնությանն անհայտ այս պերսոնաժը. ուղղակի իմ պատվից ցածր եմ համարում մեկնաբանելը:
Հասկանում եմ, որ ԲՀԿ-ի հասցեին ինքը և իր նման կոպերատիվ ընդդիմադիրները, կոնկրետ շենքի հաստիքացուցակում ընդգրկված ընդդիմադիրները իրենց չեղած վարկանիշը բարձրացնելու համար անընդհատ փորձում են հիշատակել ԲՀԿ-ին, բայց զրոյական վարկանիշը որևէ կերպ բարձրացնել հնարավոր չէ` անգամ այնպիսի լուրջ կուսակցությանը անունը հոլովելով, ինչպիսին ԲՀԿ-ն է»,- նշեց Զոհրաբյանը: