Թուրքիայի Կայսերի քաղաքում պաթյուն է որոտացել. զոհվել է 13 զինծառայող (լուսանկարներ)
Թուրքական Կայսերի քաղաքի համալսարանի մոտակայքում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ըստ Reuters-ի աղբյուրների` պայթյունը որոտացել է ավտոբուսի մեջ, որը տեղափոխում էր զինվորների: Դեպքի վայրում են գտնվում ոստիկանության հատուկ ջոկատայինները և շտապօգնության մեքենաները:
Նաև նշվում է, որ ավտոբուսի մոտակայքում պայթել է մեքենա: Պայթյունի հետևանքով զոհվել է 13 զինծառայող, իսկ 48 մարդ էլ վիրավորվել է:
Տեղի ունեցած միջադեպի համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:
Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները սահմանել են պետական արգելք դեպքի լուսաբանման վերաբերյալ:
Վարչապետ Բինալի Յըլդըրըմը միջադեպի առթիվ արտահերթ խորհրդակցություն է անցկացնում Անկարայի Էսոնբողա օդանավակայանում: