Թրամփի հաղթանակից հետո մենք այլևս հույս չունենք. Միշել Օբամա
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ասել է, որ ամերիկացիները հուսահատ են նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Հիմա մենք զգում ենք` ինչ է նշանակում չունենալ հույս: Գիտեք, հույսը անհրաժեշտ է: Բարակը հենց այնպես չէր խոսում հույսի մասին, դա օարզապես լավ կարգախոս չէ քվեներ ստանալու համար: Էլ ի՞նչ ունեք, եթե հույս չունեք», - ասել է նա է CBS հեռուստատեսությամբ:
Նրա կարծիքով` Բարաք Օբաման կարողացավ հույս տալ ամերիկացիներին: