Թրամփը չեղյալ է համարել Ադրբեջանում հյուրանոց կառուցելու ծրագիրը
«The Trump Organization»-ը, որի գլխավոր տնօրենն է ԱՄՆ նորընտրիր նախագահ Դոնալդ Թրամփը, որոշում է կայացրել չեղյալ համարել Ադրբեջանում կառուցվելիք հյուրանոցի վերաբերյալ գործարքը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նմանատիպ գործողություններ են ձեռնարկվում ընկերության կողմից Վրաստանում:
Նշվում է, որ սա կապված է Թրամփի` ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու հետ:
Երկու նախագծերում էլ ներգրավված են եղել քաղաքականության հետ կապված մարդիկ, գործընկերային հարաբերություններ են առկա եղել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել Թրամփի համար նախագահական ժամկետի ընթացքում:
Բացի այդ, ավելի վաղ չեղյալ էր համրվել նաև Բրազիլիայում հյուրանոցում կառուցելու գործարքը: