Ամերիկյան հրաշքը՝ Նիագարայի ջրվեժը
Նիագարայի ջրվեժը գտնվում է կես ԱՄՆ-ի, կես Կանադայի տարածքներում` Նիագարա գետի վրա` Էյր և Օնտարիո լճերի միջև: Ոչ այնքան բարձր ջրվեժը մեծ լայնությունից է գահավիժում, ինչն էլ նրան փառավոր տեսք է տալիս:
Ամերիկյան հրաշքն ունի մոտ 51մ. բարձրություն և 330մ. լայնություն: Նիագարայի ջրվեժի մոտ է տեղակայված Նիկոլ Թեսլի հուշարձանը, ով առաջինն էր, որ առաջարկեց ջրվեժն օգտագործել էլելտրաէնէրգիա ստանալու համար:
Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Նիագարայի ջրվեժ: Երեկոյան ջրվեժը ևս հիացնում է իր աննկարագրելի գեղեցկությամբ` ի շնորհիվ այնտեղ տեղակայված լուսային էֆֆեկտների: