Ռոգոզինի այցը Բաքու տվել է իր ցանկալի պտուղները՝ լուծելով մի շարք հարցեր
Մոսկվան ու Բաքուն լուծել են մի շարք հարցեր, որոնց շուրջ նախկինում կային որոշակի տարաձայնություններ կային։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կատարած հայտարարությանը:
Նշվում է, որ դեկտեմբերի 16-ին Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը, որի արդյունքում պետք է ստորագրվի արձանագրություն։
Այս կապակցությամբ, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յակուբ Էյուբովինի հետ ունեցած հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է.
«Մենք շատ ժամանակ ենք հատկացրել բանակցություններին, լուծել մի քանի հարցեր, որոնք բարդ բանավեճերի պատճառ էին դարձել։ Օգտվելով առիթից, ես Ձեզ հրավիրում եմ մասնակցելու 21-րդ էներգետիկ ֆորումին, որը կկայանա 2017 թվականի հունիսի 1-3-ը՝ Սանկտ Պետերբուրգում»: