Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղարին «հիմար տղա» է անվանել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Սպիտակ տան ներկայիս մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստի աշխատանքը և վերջինիս անվանելով «հիմար տղա»: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
«Այս հիմար տղան՝ Ջոշ Էռնեստը, չգիտեմ էլ, թե արդյոք խոսում է նախագահ Բարաք Օբամայի հետ: Շատ կարևոր է ճիշտ մամուլի քարտուղար ունենալը, մինչդեռ, Էռնեստը շատ վատն է տեղեկության տրամադրման հարցում»,-ասել է Թրամփը՝ Փենսիլվանիա նահանգում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփի խոսքով՝ Էռնեստը կարող է լավ լուրն այնպես մատուցել, որ թվա, թե ամեն ինչ վատ է: «Նա կարող է ասել՝ «Տիկնա՛յք և պարոնա՛յք, մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորումը», և դա չի հնչի որպես լավ նորություն»,- ասել է Թրամփը: