Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից ևս 11 տուժածներ ստացան դրամական օգնություն
2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարից ևս 11 տուժածներ ստացել են դրամական օգնություն: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 16-ի դրությամբ դրամական օգնություն են ստացել ավտոբուսի տուժած ուղևորներից 31-ը: Դիմումների ընդունելությունը շարունակվում է:
ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ սահմանված է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ: