Վուդի Հարելսոնը «կենդանի ֆիլմ» կնկարահանի
Վուդի Հարելսոնի «Lost in London» ֆիլմը, որի պրեմիերան կկայանա 2017 թ.-ի հոնվարի 19-ին կդառնա պատմության մեջ առաջին կինոնկարը, որը նկարահանվել է իրական ժամանակում. հեռուստադիտողները կինոթատրոններից ֆիլմը կդիտեն հենց նկարահանման պահին: Այդ ֆիլմը ամերիկացի դերասան Վուդի Հարելսոնի ռեժիսորական դեբյուտն է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ ղում անելով Entertainment Weekly-ին:
«Կինոթատրոններում արդեն գոյություն ունի թատերական ներայացումների ուղիղ հեռարձակումը: Բայց մեզ մոտ ուրիշ է. իրական ֆիլմ նկարահանման 14 հրապարակներով և 30 դերասաններով»,- իր ծրագրի մասին պատմել է ռեժիսորը:
100 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվելու է 1 տեսախցիկով և մեկ դուբլով: Հարելսոնը Օուեն Ուիլսոնի և Վիլլի Նելսոնի հետ միասին ֆիլմում հանդես է գալու որպես դերասան: