ԱՄՆ-ում հայտնաբերվել է համացանցի առաջին քարտեզը
1973 թ.-ով թվագրվող «ամբողջ համացանցի» քարտեզը գտնվել է ԱՄՆ-ի Քարնեգի-Մելլոն համալսարանի Համակարգչային դպրոցի հին թղթերում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այդ ժամանակ համացանցի նախնին՝ «ARPANET» կապը, կազմված է եղել 42 համակարգիչներից և միացված էր ԱՄՆ-ում գտնվող 36 կայքերի: Քարտեզի ստեղծումից ընդամենը մի քանի ամիս անց «ARPANET»-ը դարձավ միջազգային՝ սերվերներ թողարկելով Նորվեգիայում և Լոնդոնում: Քարտեզից երևում է, որ կապին էին միացված ԱՄՆ խոշորագույն համալսարանները՝ այդ թվում Սթենֆորդի, Հարվարդի և Կալիֆոռնիայի համալսարանները:
«ARPANET» (Advanced Research Projects Agency Network) կապը ստեղծվել է 1969 թ.-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարության Առաջնակարգ հետազոտությունների գործակալության (DARPA) կողմից և եղել է ներկայիս համացանցի նախատիպը: