Հրապարակվել է Բրեդ Փիթի համար արգելված կանանց ցուցակը
Տեղեկություններն այն մասին, որ Անջելինա Ջոլին վերահսկել է ամուսնու` Բրեդ Փիթի կյանքը, ԶԼՄ-ներում երկար ժամանակ քննարկվում են: Նշվում է, որ դերասանուհին շատ է խանդել ամուսնուն, և այն փաստը, որ նա կարող է ժամանակ ծախսել իր ընկերների հետ, նրան բնավ դուր չի եկել: Ոմանք ասում են, որ Ջոլին նույնիսկ կարողացել է փչացնել ամուսնու և նրա ընկերների հարաբերությունները, ինչի պատճառով նրանք ատում են Ջոլիին:
Բայց պարզվում է, որ ամուսնու կյանքը վերահսկելու ցանկությունը վերաբերել է ոչ միայն նրա ընկերներին, այլև գործընկերներին:
Այսպիսով, պարզվել է, որ Անջելինան կազմել է ամուսնու համար արգելված կանանց ցուցակ. նրանց հետ նա ամուսնուն արգելել է խոսել: Ամբողջական ցանկը մամուլում դեռ հասանելի չէ, բայց հայտնի է, որ ցուցակում եղել են Թեյլոր Շիլլինգի, Լեդի Գագայի և Սառան Պոլսոնի անունները:
Բրեդի ընկերները հայտարարել են, որ նրա ամուսնալուծությունը կապանքներից ազատագրում է: