Հրապարակվել է Օբամայի մասին ֆիմից մի հատված (տեսանյութ)
Հրապարակվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի երիտասարդության մասին նկարահանված «Բարրի» հեռուստաֆիլմից մի հատված: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին: Կինոնկարի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 16-ին:
Ֆիլմի ռեժիսորը Վիկրամ Գանդին է: Գլխավոր դերակատարը Դևոն Թերելլն է: Դերին նախապատրաստվելու համար դերասանը մեկ շաբաթ շարունակ ռեժիսորի ղեկավարությամբ կրկնօրինակել է Օբամայի շարժուձևն ու խոսքը: Դերասանը նույնպես սովորել է բասկետբոլ խաղալ ձախլիկների պես:
«Այն պահից, ինչ տեսախցիկն սկսեց իր աշխատանքը, նա գտավ իր ներսի Բարրիին»,- պատմել է Գանդին:
Գործողությունները տեղի են ունենում 1980-ական թվականներին, երբ Օբաման ապրում էր Նյու-Յորքում և փորձում էր աշխարհում իր տեղը գտնել: Ֆիլմը ստեղծողներն օգտագործել են նախագահի հիշողությունները և նրանց հարցազրույցները, ովքեր Օբամային ճանաչել են ուսանողական տարիներին: