Թրամփը տեղյակ է եղել ռուսական կիբեր հանցագործությունների մասին. Սպիտակ տուն
Սպիտակ տան խոսնակ Ջոշուա Էռնեստը հայտարարել է, որ հանրապետական Դոնալդ Թրամփին հայտնի է եղել, որ ռուսները հաքերային հարձակումներ են իրականացրել, ինչը օգնել է նրան նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:
Խոսնակը նշել է, որ Թրամփը, իհարկե, իմացել է Ռուսաստանի գործողությունների մասին, որոնք իրեն օգնել են և վնասել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի կիբեր հարձակումների փաստերը «չեն վիճարկվում»: Սակայն փաստերը Էռնեստը կոչում է ԱՄՆ գաղտնի ծառայության հետախուզական եզրակացություններ, որոնք չեն հրապարակավում:
Ավելի վաղ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ էր առել Ռուսաստանի ազդեցությունը Միացյալ Նահանգների ընտրությունների վրա: