ԱՄՆ գործողություններ կձեռնարկի բոլոր նրանց դեմ, ովքեր կմիջամտեն երկրի ընտրություններին. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ հանրային ռադիոյին (NPR) տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գործողություններ կձեռնարկի այն երկրների դեմ, որոնք կփորձեն ազդել ամերիկյան ընտրական համակարգի վրա:
«Ես կարծում եմ, որ մենք, անշուշտ, պետք է միջոցներ ձեռնարկենք, երբ որևէ օտար երկրի կառավարություն փորձում է ազդել մեր ընտրությունների օբյեկտիվության վրա, և մենք կձեռնարկենք գործողություններ», - ասել է ԱՄՆ առաջնորդը:
Ըստ նրա` տարբեր լրատվամիջոցներ, ինչպես նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հանդես են գալիս այդպիսի հայտարարություններով, և նրանցից ոչ մեկը ապահովված չէ որոշ տեղեկություններով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարաք Օբաման G20- ի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Վաշինգտոնի այն մտադրությունների մասին, ըստ որոնց իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանեն երկրում նախագահական ընտրությունների գործընթացը: