Վիկտորյա Բեքհեմը դարձել է տասնամյակի կին
Կանանց “Glamour” ամսագրի համաձայն` Վիկտորյա Բեքհեմը ստացել է «Տասնամյակի կին» մրցանակը: Պատվավոր մրցանակը նրան շնորհել են Բերքլի-սքուեր Գարդենում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:
Միջոցառմանը ներկայացվել է երգչուհու գլխապտույտ կարիերան, որը նա ի կատար է ածել վերջին տասը տարիների ընթացքում` փոփ աստղից մոդելավորող դառնալով: Արարողությանը ներկա է եղել նաև Բեքհեմի 14-ամյա տղան` Բրուքլինը:
Ստանալով մրցանակը՝ մոդելավորողը շնորհակալություն է հայտնել իր հարազատներին, ինչպես նաև նշել է, որ տարվա կին է համարում իր մորը: «Սրանք հրաշալի 10 տարիներ էին: Ու ես միայն հիմա մտածեցի, որ ևս մեկ տասնամյակ անց ես կլինեմ մոտավորապես 50 տարեկան»,- հայտնել է նախկին երգչուհին:
“Women Of The Year”-ի մրցանակներին արժանացել են նաև այլ հայտնի կանայք՝ Ռաշիդա Ջոնսը, լավագույն երգչուհի՝ Ռիտա Օպան, լավագույն դերասան՝ Ռեբել Ուիլսոնը, հեռուստատեսային գլխավոր դեմք՝ Նիկոլ Շերզինգերը:
Իսկ տարվա մարդ է դարձել Հարրի Փոթերի դերակատար Դենիել Ռեդկլիֆը: