Թրամփը նեղացել է «Twitter»-ից
«Twitter»-ի ղեկավարությանը չեն հրավիրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոշորագույն IT ընկերությունների հանդիպմանը «խարդախամիտ Հիլարի» (#CrookedHillary) սմայլ ստեղծելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Politico-ին:
Նշվում է, որ Թրամփի խորհրդական Շոն Սփայսերն այս տեղեկությունները հերքել է։
Հանդիպումն ընթացել է Թրամփի նյույորքյան շտաբում, որին մասնակցել են «Amazon», «Oracle», «Apple», «Palantir», «Intel», «Tesla», «Microsoft», «Google», «Cisco», «IBM», «Facebook» ընկերությունների ներկայացուցիչները։
Հանրապետականը հայտարարել էր, որ իր նպատակն է օգնել այդ ընկերությունների հաջող զարգացմանը։