Պատասխանատվության են ենթարկվելու այն մարդիկ, ովքեր «Նաիրիտն» օգտագործելով չարաշահումներ են իրականացրել
Աժ ՀՅԴ խմբակցությունը հանդես էր եկել «Նաիրիտի» հարցով Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ: Ներկայացրած առաջարկի մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանումներ տվեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի խոսքով' «Նաիրիտ» գործարանը Հայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղի հիմքն է, և խնդիրը ոչ միայն գործարանի չաշխատելն է, այլ նաև այն, թե ինչու է գործարանն անտերության մատնված, կան նաև մեղադրանքներ այն մարդկանց հանդեպ, ովքեր «Նաիրիտն» օգտագործելով' տարբեր չարաշահումներ են իրականացրել: Չարաշահումներ իրականացնողների վերաբերյալ էլ Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի այդ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն: