Դա հիմարություն է. Լավրովի կոշտ պատասխանը՝ ԱՄՆ-ին
Լրագրողների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խառնվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին, հիմարություն են: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Այսպես է նա արտահայտվել «NBC» հեռուստաընկերության լրագրողների հայտարարությունները մեկնաբանելիս. «Ես պարզապես ապշած էի, երբ տեսա այդ «նորությունը» հեռուստացույցի էկրանին: Ես նույնիսկ հավելելու բան չունեմ: Իմ կարծիքով, ակնհայտ է հիմարությունը և լիովին անհեռատեսությունը ինչ-որ մեկի, ով փորձում է հավաստիացնել դա»,- հայտնել է Լավրովը:
Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել էին ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդելու փորձեր անելու մեջ: